Դատական դեպարտամենտը 15 մլն դրամով ամենագնաց է գնել

Մայիսի 12-ի կառավարության նիստին արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոշտ հայտարարություն արեց պետական ծախսերը կրճատելու և խնայողական ռեժիմի անցնելու համար: Այս հայտարարությանը նախորդել էր ապրիլյան պատերազմը՝ իր ողբերգական դրվագներով.

«Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն»,- հայտարարել էր վարչապետը:

Եվ քանի որ իրական արդյունքի վրա էական ազդեցություն չունեցող ծախսերը կրճատելու հայտարարությունը արվել էր մայիսին, մինչ այդ ՀՀ դատական դեպարտամենտը հասցրել է բավականին թանկարժեք գնում կատարել. ապրիլի 1-ին պայմանագիր է կնքել «Մեգնա» ընկերության հետ՝ ամենգնաց մեքենայի ձեռքբերման համար:

Այսպես, Դատական դեպարտամենտը 2016 թվականի արտադրության, սև գույնի, 5 դռնանի, 500 կմ առավելագույն վազքով, 2.5 լիտր շարժիչի ծավալով, 170 Ձիաուժով, չօգտագործված Nissan X-Trail-ի դիմաց պետական բյուջեի միջոցներից վճարել է 14 միլիոն 990 հազար դրամ կամ շուրջ 31 հազար դոլար:

new-picture

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ