Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կուրսանտի սպանության գործը. զինծառայողը դատարանում բացահայտումներ արեց

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով տուժող անցնող զինծառայող Արտուշ Սիմոնյանը այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատարանում նոր բացահայտումներ արեց:

Նախ դատարանում հրապարակվեց տուժողի նախաքննական ցուցմունքներից առաջին, որում նա պնդել է, թե դեպքի օրը՝ 2015թ. հունվարի 29-ին գիշերը նկատել է՝ ինչպես են չորս ամբաստանյալները՝ նախկին կուրսանտներ` Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը գումարտակից հեռացնում Հայկազին. «Իր հիշելով Հայկազը ձմեռային բաճկոնով էր, սպորտային հագուստով և ձեռնոցներով, պարզ չէր՝ Հայկազը քայլում էր, թե նրան քաշում են»,- տուժողի նախաքննական ցուցմունքը հրապարակեց Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Այնուհետև հրապարակվեցին տուժողի մյուս նախաքննական ցուցմունքները, որոնցից վերջինում նա պնդում է, թե ինչ ասել է նախկինում՝ սուտ է: Դատարանում նույնպես Ա. Սիմոնյանը հայտարարեց, թե կեղծ ցուցմունքներ է տվել՝ պատասխանատվությունից խուսափելու համար. «Ես քննիչին հայտնեցի ու ցուցմունք գրեցի, որ իմ նախորդ ցուցմունքները սուտ են, ես ոչինչ չեմ տեսել, որովհետև քնած եմ եղել»,- ասաց տուժողը և բացատրեց, որ այդ օրը նա հերթապահ է եղել, սակայն իր հերթապահությունը պատշաճ չի իրականացրել, ուստի վախեցել է իրականությունը պատմել, քանի որ իր արարքի համար պատասխանատվություն է հասնում:

Բացի այդ, տուժողը պնդեց, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցներն են իրեն ճնշել են. «Հոգեբանական վիճակս կայուն չի եղել այդ պահին, ուղղորդել չէ, բայց տենց ռազմական ոստիկանության կողմից մի քիչ ճնշել են կամ ես եմ վախեցել, ասել են, թե հիշի ճիշտը»,- իսկ ճիշտն ասելով, ըստ Արտուշի, ՌՈ աշխատակիցները նկատի ունեին չորս ամբաստանյալների անունները տալ, ինչը նա արել է, ինչպես նաև հորինել է որոշ մանրամասներ:

Այս ցուցմունքի ընթացքում կտրուկ տեղից վեր կացավ ու հայտարարությամբ հանդես եկավ սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Ղուկասյանը, նա ասաց. «Ամբաստանյալ Վաչե Սահակյանը տուժողին բերանով ինչ-որ բան է հասկացնում», դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք որևէ բան փոխանցել է Վաչե Սահակյանը տուժողին, ամբաստանյալը պատասխանց, որ պարզապես մտքում խոսել է, Դավիթ Հարությունյանը ամբաստանյալներին հորդորեց չկրկնել նույնն ու միմյանց հետ չխոսել:

Տուժողի հարցաքննությունն շարունակվեց ու պարզ դարձավ, որ նրան ապտակել են ռազմական ոստիկանությունում: Մինչ այս զինծառայողը նշում էր, որ իր վրա միայն գոռացել են ու քաշքշել, սակայն նրա հիշողությունը թարմացավ ամբաստանյալ Մովսես Ազարյանի հարցից հետո. «Ռազմական ոստիկանության միջանցքում, դեմքով դեպի պատը, Մարտիրոսյան Արշակի կողքին կանգնած, Ձեր ձախ այտը ինչո՞ւ էր կապտած»,- ինչին ի պատասխան տուժողն ասաց, թե չի հիշում՝ պատճառը, ամբաստանյալը մանրամասնեց. «Միջանցքին կից, ընդունարանի մոտ, քաղաքացիական անձ Ձեզ չի ապտակել»,- սկզբում տուժողը ասաց, թե չի կարող հաստատել՝ ավելացնելով, թե ընդամենը քաշքշուկ է գրանցվել, այնուհետև, երբ երկրորդ անգամը հարցը կրկնեց դատավորը, պատասխանեց, որ ապտակ եղել է:

Մի քանի հավելյալ հարցեր տալուց հետո պարզվեց, որ ոչ թե մեկ, այլ մի քանի անձիք են ապտակել տուժողին:

Հիշեցնենք՝ 2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել