Կրակոցներ, թե՞ հրավառություն. պարզաբանում է Աշոտ Ահարոնյանը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 20-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղամավան համայնքում կրակոցներ են հնչել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում, ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել:
Դեպքով նյութեր են նախապատրաստվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել