Նոր տեսախցիկներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի «Ժամանում» և «Մեկնում» սրահների դիմաց

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թ. հոկտեմբերի 10-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.
– Էջմիածնի խճուղի- Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկ («Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ),
– «Զվարթնոց» օդանավակայանի «Ժամանում» և «Մեկնում» սրահների դիմացի ճանապարհահատվածներ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել