Վճռաբեկ դատարանի նախագահը թող նախ իր դաշտը փորձի մաքրել, փաստաբանների վրա ցեխ շպրտելու փոխարեն

Այս տարվա ապրիլին Դանիայի միգրացիոն ծառայության ներկայացուցիչները Հայաստանում հանդիպումներ են ունեցել տարբեր մակարդակների պետական մարմինների եւ դրանց ներկայացուցիչների հետ և զրուցել կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների մասին: Այս հարոցումների հիման վրա պատրաստված զեկույցի հրապարակումից հետո հայտնի է դարձել, որ Արման Մկրտումյանը ասել է, թե որոշ փաստաբաններ իրենց վստահորդներից խարդախորեն գումարներ են վերցնում և ներկայացնում, որ իբր որպես կաշառք պետք է փոխանցեն դատավորներին:

Սրա վերաբերյալ մեր հարցին Հայաստանում հայտնի փաստաբաններից Լիպարիտ Սիմոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ Արման Մկրտումյանը նախ պետք է իր ղեկավարած ոլորտում կոռուպցիայի դեմ պատշաճ պայքար մղի, այնուհետև փաստաբանների ուղղությամբ ցեխ շպրտի: Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել