Առողջապահության նորանշանակ նախարարը հանձնարարականներ է տվել

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր աշխատանքային առաջին երկու օրվա ընթացքում շրջայց է կատարել նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատակիցների հետ, նրանց հետ զրուցել իրականացվող ծրագրերի ընթացքի մասին, Իրավաբան.net այս մասին տեղեկանում է ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի ֆեյսբուքյան էջից։

Նախարարը նաև ծանոթացել է ինչպես ընթացիկ աշխատանքներին, այնպես էլ` հրատապ լուծում պահանջող, ուշադրության արժանի գործընթացներին, այդ թվում` վիրավոր զինվորների և ազատամարտիկների հիվանդանոցային բուժման խնդիրներին։ Բոլոր այն ստորաբաժանումներին, որոնք նախկինում զբաղվել են այդ խնդրով, հանձնարարվել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել նրանց բուժման ընթացքը և իրավիճակի մասին պարբերաբար զեկուցել։ Նաև հիվանդանոցներին հայտնվել է, որ նախարարի փոփոխությամբ վիրավոր զինվորների բուժման գործում որևէ փոփոխություն չպետք է լինի։

Խնդիրներ, հարցեր առաջանալու դեպքում հորդորում ենք դիմել առողջապահության նախարարություն։

Լևոն Ալթունյանը նաև հայտարարել է, որ կապահովի նախորդ նախարարի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել