Չինաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտվել են ազատազրկման՝ միլիոնավոր դոլարների հասնող կաշառք վերցնելու մեղադրանքով

Washington Post-ի փոխանցմամբ՝ Չինաստանի երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտվել են ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով կոռուպցիոն գործունեության՝ մասնավորապես կաշառք վերցնելու մեջ: Պաշտոնյաներ Ուան Քինգլիանգի և Ուանգ Մինի նկատմամբ առաջադրված մեղադրանքները ապացույցն են այն բանի, որ երկրում լայն տարածում ունի աշխատանքի տեղավորվելու դիմաց գումար և նվերներ տալու սովորույթը, որը ապօրինի հարստացման շահութաբեր հնարավորություններ է ստեղծում:

Ուան Քինգլիանգը, ով հարավային Գուանչժո քաղաքի՝ Կոմունիստական կուսակցության տարածքային բաժնի ղեկավարն էր, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր 14-ամյա պաշտոնավարման ընթացքում 17 միլիոն դոլար (110 միլիոն յուան) կաշառք վերցնելու համար, որի դիմաց աշխատանք և այլ ապօրինի առավելություններ է տրամադրել: Ավելի վաղ իրավասու դատարանը հայտնել էր, որ նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 2000-2014 թթ ընթացքում 15 ընկերություններից և անհատներից կաշառք վերցնելու համար, երբ վերջինս տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գուանդուն նահանգում:

Մեկ այլ դատարանի վճռով՝ Ուանգ Մինը, ով հանդիսանում էր հյուսիսային Ջինան քաղաքում գործող Կոմունիստական կուսակցության բաժնի քարտուղարը և գլխավոր պաշտոնյան, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով 2.7 միլիոն դոլար (18 միլիոն յուան) կաշառք վերցնելու մեջ, որը կատարել է անձամբ կամ ազգականների միջոցով, և փոխարենը հավանության է արժանացրել անշարժ գույքի վերաբերյալ նախագծեր և ապահովել աշխատանքով: Դատարանը նաև վճրռ է կայացրել առգրավել 300.000 դոլար (2 միլիոն յուան) վերջինիս դրամական միջոցներից:

Նշված պաշտոնյաները վերջիններից են, ում նկատմամաբ հետաքննություն էր սկսվել՝ նախագահ Սի Ծինփինի կողմից իրականացվող հակակոռուպցիոն արշավի շրջանակներում: Ինչպես հայտնի է նախագահը երդվել էր արմատախիլ անել երկում առկա կոռուպցիայն, սակայն քննադատները նրան մեղադրում են հակակոռուպցիան արշավը օգտագործելով իր քաղաքական հակառակորդներին հեռացնելու մեջ: Որոշների պնդմամաբ՝ արշավը վերածվել է ճգնաժամի, քանի որ պաշտոնյաներն անգամ հրաժարվում են որոշակի աաջադրանքներ կատարել՝ վախենալով, որ այն կվորակվի որպես կոռուպցիա:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել