Լոռի ու Չանախ պանիրները շուտով Հայաստանում մրցակիցներ կունենան

Հայաստանի հատկապես լեռնային շրջաններում արտադրվող կաթն իր յուղայնությամբ համապատասխանում է ոչ միայն ավանդական Լոռի ու Չանախ պանիրներ արտադրելու չափանիշներին, այլև ունի բոլոր հատկանիշները եվրոպական բարձրարժեք, օրինակ՝ Գուդա, Ֆետա և Ռոքֆոր տեսակի պանիրների հումք հանդիսանալու համար: Հայկական պանրի շուկան այսօր լճացած վիճակում է: Նախ՝ արտադրվող պանրի քանակը չափազանց շատ է, երկրորդ՝ ֆերմերներն ունեն ժամանակակից սարքավորումների կարիք, և երրորդ՝ շուկայի համար ներկայանալի տեսքի և փաթեթավորման բացակայությունը զրկում է արտադրողներին շուկայում ավելի նպաստավոր դիրքում հայտնվելուց:

img_0002

Եվրոպական միության նպատակը Հայաստանի գյուղատնտեսության չիրացված ներուժը բացահայտելն է: Այդ խնդիրն է իր առջև դրել 2015 թվականի հունվարին մեկնարկած ԵՄ ENPARD (ԵՀԳԳԶԾ) գյուղատնտեսական ծրագիրը: Ծրագրի անմիջական ֆինանսական օգնության և տեխնիկական աջակցության շնորհիվ Հայաստանի Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում հիմնվել է եվրոպական բարձրարժեք պանրի 6 արտադրամաս: Եվրոպական միությունն արդեն տրամադրել է ֆերմերներին բոլոր անհրաժեշտ սարքավորումները, և մինչև տարեվերջ հայ ֆերմերները կկարողանան կաթը խոշոր արտադրողներին հանձնելու փոխարեն վերամշակել իրենց արտադրամասերում և ներկայանալ շուկայում իրենց արտադրած եվրոպական պանրի տեսականիով: Ծրագիրը նրանց օգնել է գրանցել կոոպերատիվները, կաջակցի նաև իրացման հարցում:

Սեպտեմբերի 28-ին այդ արտադրամասերից մեկը, որը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում է, հյուրընկալել էր ENPARD Վրաստանի և Մոլդովայի փորձագետներին, որոնք Հայաստան էին այցելել հայ գործընկերների ձեռքբերումներին, կատարված աշխատանքին և արդյունքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև փորձով կիսվելուհամար:

img_0372

Մեծ Մանթաշի բարձրարժեք պանրի արտադրության կոոպերատիվն ունի 5 անդամ, ովքեր զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Հողագործության համար նրանք իրենց տրամադրության տակ ունեն շուրջ 5 հեկտար վարելահող, որից 3 հեկտարն օգտագործվում է գարու, և 2 հեկտարը` ցորենի մշակման  համար: Անասնապահության համար խմբի անդամներն ունեն փոքր ֆերմերային տնտեսություններ, որի արդյունքում տարեկան արտադրվում է շուրջ 100 տոննա կաթ: Խումբը նպատակ ունի ավելացնելու արտադրվող կաթի ծավալները և ընդլայնելու գործունեությունը` ENPARD-ի աջակցությամբ բարձրարժեք պանրի արտադրամաս ստեղծելու միջոցով:

ENPARD ծրագրի շնորհիվ Հայաստանում ստեղծվել է նաև հնդկացորեն արտադրող 34 կոոպերատիվ, որոնց տրամադրվել է սերմ և պարարտանյութ: Ֆերմերները մշակել են շուրջ 550 հա հողատարածք և 1 հա-ից միջինում ստացել 1.5-2 տոննա հնդկացորեն: Կառուցվում են և շուտով շահագործման կհանձնվեն հնդկացորենի մշակման 2 գործարաններ Ծովագյուղ և Բավրա համայնքներում:

Ոչ ավանդական բանջարեղենի մշակության 4 խումբ ստացել է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող թունելային ջերմոցներ, բրոկկոլիի սերմեր և գործիքներ: Օգոստոսի ավարտին նրանք արդեն իրականացրել են բերքահավաք և վաճառել են ավելի շուրջ 2500 կգ բրոկկոլի:

Ձևավորվել է չրի ու խոտաբույսերի արտադրության 6 կոոպերատիվ, որոնց տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ և գույք: Ներկայումս ընթանում են արտադրամասերը շահագործման հանձնելու և արտադրանք ստանալու աշխատանքները: Մինչև տարեվերջ մրգի արտադրության 2 խմբի տրամադրվելու է ագրոտեխնիկա, իսկ հատապտուղների արտադրության 1 խմբի` տնկիներ և կաթիլային ոռոգման համակարգեր:

ENPARD Հայաստանի տեխնիկական աջակցության շրջանակում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կատարել է կարիքների գնահատման ուսումնասիրություն, ներառյալ՝ ֆերմերների կարիքների մասին ուսումնասիրությունը, անցկացվել է 51 բիզնես դասընթաց Հայաստանի բոլոր մարզերում, որոնց մասնակցել է շուրջ 667 անձ, որոնցից 227ը` կանայք: Անգլերենի դասընթացներ են կազմակերպվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների համար:

ENPARD ծրագրի նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի և  արժեշղթաների կայուն  զարգացումը: Այնիրականացվում է ՄԱԿի Արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակում տրամադրվել է 20 մլն եվրոբյուջետային աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացմանհամար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանըտեխնիկական աջակցության, նախարարության հզորությունների և Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքիարժեքային շղթաների բարելավման համար:

img_0345

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել