Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խորհրդի նիստը կհրավիրվի ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում

ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի նիստը հրավիրվել է 2016 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 1700-ին` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում:

Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին` ՀՀ արդարադատության խորհուրդը, ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2016 թվականի սեպտեմբերի 30-ի նիստն անցկացնել դռնփակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել