Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Բանդայի գործով դատավարությունը մոտենում է ավարտին

Տարադրամի փոխանակման կետերեի վրա զինված հարձակումներ կատարելու «բանդայի» գործով այսօր դատավարությունը շարունակվեց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստին, ըստ մեղադրանքի, բանդայի պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատարանում ապահովել «Ջուգ» մականվամբ Վահան Քյարամի Գալստյանի ներկայությունը, քանի որ նրա հարցաքննության դեպքում կարող են էական հանգամանքներ պարզվել գործի վերաբերյալ: Սակայն դատարանը մերժեք միջնորդությունը՝ նշելով, որ նման միջնորդություն արդեն իսկ արվել է և դատարանի կողմից մերժվել է՝ պատշաճ հիմնավորմամբ:

Լիպարիտ Սիմոնյանն արձագանքեց, որ պաշտպանական կողմը ունի մի շարք միջնորդություններ, սակայն, քանի որ դատարանը բոլոր միջնորդությունները մերժում է, անիմաստ է համարում դրանք նույնպես ներկայացնել: Պաշտպանը միայն ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ այս գործով ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանի  տված ցուցմունքները ճանաչել անթույլատրելի ապացույցներ, քանի որ նախաքննության ընթացքում դրանք ձեռք են բերվել ոչ պատշաճ կարգով:

Իսկ Ռաֆայել Հարոյանի մեղադրանքի հիմքում միայն Տիգրան Հովհաննիսյանի ցուցմունքներն են, իսկ Տիգրան Հարոյանը  հրաժարվում է ներկա գտնվել դատարական նիստերին, հարցաքննվել, ցուցմունքներ տալ:

Դատարանը հայտնեց, որ միջնորդությանը կանդրադառնա վերջանական դատական ակտով:

Մինչ դատաքննության ավարտի մասին հայտարարելը ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանը հայտարարեց, թե ցանկանում է ցուցմունքներ տալ, սակայն դրան պատրաստվելու համար ժամանակ է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ մինչ այս Ռաֆայել Հարոյանը հրաժարվում էր ցուցմունքներ տալուց:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել