Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պարզաբանեց, թե ինչպես է հարստացել

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ ինքը խոշոր կարողությունների է տիրապետում: Թե ինչպես է նա դարձել միլիոնատեր, նախարարի պատասխանից պարզ դարձավ, որ գործարարությամբ զբաղվելու արդյունքում:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե նա իր մասնագիտության՝ բժշկության, թե գործարարության շնորհիվ է հարստացել, ինչին նախարարը պատասխանեց. «Ես բժշկական գործունեությամբ զբաղվել եմ շուրջ քսան տարի: Կարող եք բժիշկներին հարցնել, թե հնարավոր է արդյոք բժշկությամբ զբաղվելով միլիոնատեր դառնալ»,- ասաց նա ու հավելեց, որ իր գումարները կուտակել է «Ինգո Արմենիա»-ով պայմանավորված»։ Պարոն Ալթունյանը նաև հավելեց, որ ցանկացած անձ, ով Մոսկվայում բնակարան ունի, իր գույքը վաճառելով անգամ կարող է միլիոնատեր դառնալ:

Հիշեցնենք, որ Լևոն Ալթունյանը 1999 թվականից մինչ վերջերս եղել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ գործադիր տնօրենը, նա մասնագիտությամբ բժիշկ-անեսթեզիոլոգ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել