Արփինե Հովհաննիսյանը ընդհատեց Հրայր Թովմասյանին

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի մասին նախագիծը: Նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որն օրենսդրական նախաձեռնությամբ «Կուսակցությունների մասին »ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը:

Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես՝

  • կդյուրացվեն և կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման և պետական գրանցման հետ կապված հարցերը.
  • կապահովվեն իրավական երաշխիքները կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար.
  • համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտ, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը.
  • կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման և արգելման արդյունքում առաջացող բացասական հետևանքները.
  • կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար և ոչ խտրական պայմաններ:

Նախագծի վերաբերյալ դիտարկում ուներ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, նախկին արդարդատության նախարար Հրայր Թովմասյանը, նա դիմելով վարչապետին ասաց. «Եթե հիշողությունս չի դավաճանում վերջնաժամկետը մինչև հունվարի 1-ն է»,- նա չհասցրեց ավարտել, երբ Արփինե Հովհաննիսյանը շտկեց՝ «հոկտեմբերի 1-ն է», իսկ Թովմասյանը շարունակեց. «Չէ, չէ, ընդունման, Սահմանադրությամբ նախատեսված, ուստի այս նախագիծն էլ անհրաժեշտ կլինի հրատապ ճանաչել, որպեսզի ծանրաբեռնվածության շրջանակներում…»,- նա չհասցրեց ավարտել իր խոսքը, քանի որ Արդարադատության նախարարը ընդհատեց՝ ասելով. «Ոչ, պարոն վարչապետ անհետաձգելի ճանաչելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, որովհետև Սահմանադրության 217 հոդվածով վերջնաժամկետ նախատեսված է մինչև հաջորդ գումարման Ազգային ժողովի բացման օրը, ես կարծում եմ՝ մինչև տարեվերջ մենք հնարավորություն կունենանք՝ թե հերթական կամ արտահերթ օրակարգերում ընդգրկելու, այս պահին թույլ տանք քաղաքական դաշտն այս օրենքը լիարժեք քննարկի»,- շեշտեց նախարարը, վարչապետը համաձայնվեց ու հաստատեց նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել