Կառավարության կառուցվածքի նախագիծը ընդունվեց

«Հայաստանի Հանրապետությւան կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջապես, նախագծին կողմ քվեարկեց 76, դեմ՝ 10, ձեռնպահ` 6 պատգամավոր:

Օրինագծով՝ վերանում է մեկ նախարարություն՝ քաղաքաշինության նախարարությունը, բացի այդ Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կոչվելու է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, իսկ Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել