Նոր կարգ կսահմանվի կենդանական ծագում ունեցող սննդամթերքի արտադրության ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները հաստատելու մասին նախագծը:

Նա ասաց, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորները գործունեություն են իրականացնում գործունեության եզրակացության հիման: «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորներին գործունեության եզրակացություն տալու նպատակով կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները, ինչպես նաև եզրակացություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Միաժամանակ, ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին N984-Ա որոշման N1 հավելվածի 17-րդ կետով՝ 2015 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի «Կենդանական ծագման սննդամթերքի արտադրության  ոլորտները և տեսակները, ինչպես նաև գործունեության եզրակացության տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախարարի խոսքերով՝ ներկայումս ՀՀ գործող օրենսդրությամբ նման կարգավորումները բացակայում են, ուստի նախագիծը կբացառի ոլորտում առկա ռիսկերը և էականորեն կբարելավի սննդամթերքի անվտանգության բնագավառը:

Առաջարկվում է սահմանել կենդանական ծագում ունեցող սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները, ինչպես նաև գործունեության եզրակացության տրամադրման կարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել