144 շիշ ալկոհոլ «Դատապարտյալների հիվանդանոցում»

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հսկիչ-անցագրային կետում դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ առաքված պահարանի թաքստոցներից հայտնաբերել և առգրավել են 0,5 լիտր տարողությամբ 39 շիշ կոնյակ, 0,75լ. տարողությամբ 24 շիշ գինի, 0,5 լիտր տարողությամբ 53 շիշ «հոնի օղի» գրառմամբ և 6 շիշ «ծիրանի օղի» գրառմամբ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև 20 հատ 0,5լ. տարողությամբ և երկու հատ 0,33լ. տարողությամբ գարեջուր:

Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակը առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել