Նորություններ

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հայտարարում է երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների պրակտիկ հմտությունների բացառիկ դպրոցի նոր հոսքի ընդունելության մասին:

Ինչո՞վ է այս դպրոցը բացառիկՇատ երիտասարդ իրավաբաններ և իրավաբան ուսանողներ իրենց մտահոգությունն են հայտնում այն կապակցությամբ, որ ԲՈՒՀ-երում հիմնականում ստանում են միայն տեսական գիտելիքներ, սակայն երբ աշխատանքի են անցնում, դժվարանում են կատարել գործատուների այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են քաղաքացիաիրավական պայմանագրերի, դատաիրավական և այլ փաստաթղթերի կազմումը, որովհետև չունեն պրակտիկ հմտություններ:

Ի՞նչ կստանաք այս դպրոցից: Իրավաբանական տարաբնույթ փաստաթղթերի կազմման հմտություններ, բանակցությունների վարման հմտություններ, իրավաբանական խորհրդատվության տրամադրման հմտություններ, այցելություններ պետական և ոչ պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ:

Դպրոցի տևողությունը 2 ամիս է, արժեքն է ամսական 80.000 ՀՀ դրամ, ուսանողների համար գործում է 40 տոկոս զեղչ` 50.000: Գումարը ներառում է նաև սուրճ-ընդմիջումներն ու դասընթացի նյութերը:

Բացի այդ, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվող «Իրավական անգլերեն» խորագրով դասընթացին ևս մասնակցելու դեպքում կգործեն հավելյալ զեղչեր:

Դասընթացները տեղի կունենան շաբաթական 3 անգամ` 2 ժամ տևողությամբ: Դպրոցի ավարտին մասնակիցները կստանան ավարտական դիպլոմներ:

Դիմելու կարգը. Դպրոցին մասնակցելու համար խնդրում ենք, այցելեք այստեղ և սեղմել  հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակի վրա` համապատասխան հատվածում տեղադրելով ինքնակենսագրականը։

Դիմելու վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 17-ն է:

Տեղերը սահմանափակ են: Դպրոցի մասնակիցները կընտրվեն մրցութային հիմունքներով: Դպրոցը կմեկնարկվի 2016 թվականի հոկտեմբերի 20-ից:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (055) 003-227 և (010) 540-199 հեռախոսահամարներով:

Դպրոցի գործընկերն է Իրավաբան.net մասնագիտական անկախ լրատվական կայքը:

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի առաջին հոսքի վերաբերյալ մասնակիցների արձագանքին և դպրոցի ողջ ընթացքին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Բացի այդ, Դպրոցի լավագույն ունկնդիրները հնարավորություն կստանան նաև հարակից հմտություններ ձեռք բերել՝ նկարահանվելով Իրավաբան.net-ի հեղինակային՝ «Իրազեկ քաղաքացի» շարքում։

Շեշտենք նաև, որ դպրոցի ունկնդիրներից ոմանք ցուցաբերած առաջադիմության շնորհիվ անցել են աշխատանքի՝ կազմակերպիչների և նրանց գործընկեր կառույցներում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել