Փոփոխություներ ու լրացումներ նախորդ որոշումների համար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել.

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 512-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 765-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) «Ա. Միրզաբեկյան» բառերը փոխարինել «Մ.Հակոբյան» բառերով և «նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)» բառերը.

2) առաջին պարբերությունից հետո լրացնել «Ա. Ղևոնդյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)» պարբերությունը.

3) «Գ. Մարտիրոսյան – ՀՀ կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Գ. Մարտիրոսյան – ՀՀ կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության իրավախորհրդատու» բառերով.

4) «Ա. Կարապետյան – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կազմակերպամոբիլիզացիոն վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Ներսիսյան – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ» բառերով.

5) «Ա. Պողոսյան – ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության առաջին բաժնի պետ» բառերը փոխարինել «Կ. Սահակյան – ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության երկրորդ բաժնի պետ» բառերով.

6) «Ս. Կարապետյան – ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ» բառերը փոխարինել «Գ.Պողոսյան – ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կարգավորման վարչության պետ» բառերով.

7) «Բ. Սահակյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ժ.Անանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի կցորդ »բառերով.

8) «Ս. Աբրահամյան – ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)» բառերը փոխարինել «Ս. Աբրահամյան – ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)» բառերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել