Կբարձրացվի շահութահարկի շեմը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հարակային օրենսգրքի նախագիծը, որը  ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով, ԱԺ-ում առաջին քննարկման ժամանակ բազմաից բարձրձայնված խնդիրներից մեկը վերաբերում է շահութահարկին: Այս հարցի ուղղությամբ նույնպես փոփոխություններ արվել նախագծի նոր տարբերակում: Այսպես, շրջանառության հարկի շեմը բարձրացվել է

Նա նշեց, որ բարձրացվել է նաև շահութահարկի շեմը՝  58,35 միլիոն դրամ՝  նախկին 40 միլիոն դրամի փոխարեն: Նրա խոսքով, այս շեմի բարձրացումը սկզբում ժամանակավոր է եղել, սակայն փաստը ցույց է տվել, որ դա  չծառայեց իր նպատակին, ավելին՝ խոչընդոտեց փոքր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը. «Խոչընդոտել է ՓՄՁ-ների աշխատանքին և նրանց դրել ավելի պակաս մրցակցային վիճակի մեջ»:

«Մենք ենթադրում ենք, որ շեմը բարձրացնելով կունենանք շրջանառությունների հայտարարագրման իրական ծավալների աճ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ իրավիճակը չի փոխվել. ունենք իրավիճակ, երբ 46 հազար տնտեսվարող սուբյեկտներ տարեկան հայտարարագրել են մինչև 10 միլիոն դրամ իրացման շրջանառություն, 54 հազար տնտեսվարող սուբյեկտներ` մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն, որը բավական հեռու է 115 միլիոն դրամ շեմից: Ունեցանք իրավիճակ, երբ հարաբերականորեն բարձր եկամուտներ ունեցող անձինք, որոնք մինչ այդ գործում էին ԱԱՀ դաշտում, հնարավորություն ունեցան թափանցելու շրջանառության հարկի դաշտ և անհավասար պայմաններ ստեղծել փոքր ու միջին սուբյեկտների համար: Ահա, թե ինչու վերանայվեց 40 միլիոն դրամի շեմը»,- բացատրեց ՊԵԿ փոխնախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել