Եկամտահարկը կնվազեցվի. Հարկային նոր օրենսգիրքն է քննարկվում

Այսօր շարունակվեց Ազգային ժողովի արտհարեթ նիստը, որի ժամանակ քննարկվում է Հարկայաին օրենսգիրքը երկրորդ ընթերցմամաբ ընդունելու հարցը: Հարկային նոր օրենսգիրքը ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի  տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Վ. Միրումյանը ներկայացրեց, որ ԱԺ առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո բազմաթիվ առաջարկություններ են ստացել պատգամավորներից, գործարարներից, ինչպեսև կառավարությունում քննարկումների արդյունքում նոր առաջարկներ են եղել, որոնց հիման էական փոփոխություններ են եղել երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում: Նաև ԱԺ պատգամավորների առաջարկությունների գերակշիռ մասը ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել են:

Մեծ քննարկումների առիթ էր դարձել Հարկային օրենսգրքով նախատեսված բարձր եկամտահարկի դրույքաչափերը: Այս հարցի վերաբերյալ Վ. Միրումյանը ասաց, որ եկամտահարկի սանդղակը էապես վերանայվել է, և նույնիսկ հնարավորություն է տրվել քաղաքացիներին տնտեսումներ անել այս մասով:

Մասնավորապես, նրա խոսքով, մինչև 150 հազար դրամի աշխատավարձի դեպքում եկամտահարկի տոկոսադրույքը կազմելու է 23, առաջին ընթերցմամաբ ներկայացված նախագծում ներկայացված 120 հազար դրամի փոխարեն.  «Սա նշանակում է, որ գործող 24.4 և 26 տոկոս դրույքների փոխարեն  23 տոկոս է կիրառվելու»:

Երկրորդ դրույքաչափը՝ 28 տոկոս է, որը վերաբերելու է 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձերին: Նախագծի նախորդ տարբերակում այս տոկոսադրույքը սահմանված էր  120 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամի դեպքում: Իսկ 2 միլիոն դրամից  ավել աշխատավարձի դեպքում թողնվել է ներկայիս գործող տոկոսաչափը՝ 36 տոկոս:

«Դա նախաևառաջ նշանակում է, որ գործող դրույքաչափերի համեմատությամբ ունենք եկամտահարկի նվազեցում»,- ասաց Վ Միրումյանը: Նրա խոսքով, եթե գործող կարգի համաձայն եկամտահարկի արդյունավետ դրույքաչափը 25.3 տոկոս է, ապա նոր նախագծով կլինի 24.9 տոկոս: Եվ այս դեպքում մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, ովքեր կազմում են վարձու աշխատողների 89.8 տոկոսը կամ 550 հազար քաղաքացի, կունենան տնտեսումներ եկամտահարկի տեսքով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել