Թունավորում ջրատաքացուցիչի պատճառով. հոսպիտալացվել են 2 և 3 տարեկան երեխաներ

Սեպտեմբեի 26-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Սեդա Մ.-ն, 2013 թ. ծնված Արամ Բ.-ն և 2014 թ. ծնված Լալա Բ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Սեդա Մ.-ի ամուսինը հաղորդում է տվել, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել