Արծվիկ Մինասյանի կենսագրական տվյալները

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով բնապահպանության նախարար է նշանկվել մինչ այս էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար»,- նշվում է հրամանագրում:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972թ. 1 հունվարի, Հայաստանի Հանրապետություն, Թալինի շրջան, գ. Ոսկեթաս

Կրթություն
1990-1995թթ.-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ`  տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ
1995-1998թթ.-Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
1997-1998թթ.- անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգթոնում և Նյու Յորքում
1997-2001թթ.- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ` իրավագիտություն մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն
1996-1999թթ.-ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն՝ մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ
1998թ.-ից՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ դասախոս
1999-2000թթ. – ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ
2000-2005թթ.-ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ
2004-2005թթ.- դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաև Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում
2005-2007թթ.- ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարի տեղակալ
2007-2016թթ.- Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ)
2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում

Այլ տվյալներ
2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ  է

Անցել է զինվորական նախապատրաստական կուրսեր ԲՈՒՀ-ում, ունի պահեստազորի սպայի կոչում

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին

Կուսակցական պատկանելություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել