Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար

Հրանուշ Հակոբյանը կշարունակի զբաղեցնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնը: Ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալները.

Պաշտոնը ստանձնել է

2008թ. հոկտեմբերի-ի 1-ին

Ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին և վայրը

1954թ.ապրիլի 12, Գեղարքունիքի մարզ, գյուղ Սարուխան

Կրթությունը

1970թ. ոսկե մեդալով ավարտել է Գավառի N1 դպրոցը

1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը

1989թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան

1994թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Աշխատանքային գործունեությունը

1975-1983թթ. – Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս

1978 – 1983 թթ. – ԵՊՀ  ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, այնուհետև՝ քար­տու­ղար

1983-1985թթ. – Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի քարտուղար

1985-1990թթ. – ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ՀամԼԿԵՄ   կենտկոմի բյու­րո­յի անդամ (Մոսկվա)

1986-1990թթ. – ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ

1990-1995թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, սոցիալական հարցերի,  առող­ջապահության և բնության պահպանության մշտական հանձ­նաժողովի փոխնախագահ

1995-1996թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի, առողջապահության և բնության պահպանության մշտական հանձնաժողովի նա­խա­գահ

1995-1997թթ. – ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի  սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

1996-1998թթ.  –  ՀՀ սոցիալական ապահովության նախարար

1996-2008թթ. – Միջխորհրդարանական միության միջազգային  վեհաժողովի հայաս­տան­յան պատվիրակության անդամ, այնուհետ՝ ղեկավար, Կա­նանց  հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ

1999-2003թթ. – ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտա­կան հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի  փոխ­նա­խագահ

2003-2008թթ. – ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երի­տա­սար­դության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

2008թ. հունիսից –  ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պե­տական կոմիտեի նախագահ

2008թ. հոկտեմբերից  –  ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ սփյուռքի նախարար

2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում

2013թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում

2014թ. ապրիլի 23-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում

2008թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում

2011թ. ապրիլից – ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայոց Ցեղասպանության 100-ամ­յակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ

1999 թվականից  – Գավառի պետական համալսարանի դասախոս

2006 թվականից  – ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոս

Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ

ԵՊՀ-ի և ԵԲՀ-ի խորհուրդների անդամ

Հեղինակ է 6 մենագրության և 40-ից ավելի գիտական աշխատանքների 

Պարգևներ

«Ժողովուդների բարեկամության» շքանշան /1986թ./

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2 – րդ աստիճանի մեդալ

/ՀՀ Նախագահի հրամանագրով /2015թ./

«Արժանիքի համար» շքանշան /Ֆրանսիայի Նախագահի հրամանագրով /2008թ./

Մխիթար Գոշի մեդալ /ՀՀ Նախագահի հրամանագրով /2011թ./

ԼՂՀ 20 ամյակի հուշամեդալ /2011թ./

ՀՀ զինված ուժերի 20 ամյակի հուշամեդալ /2012թ./

ՀՀ Ազգային ժողովի հուշամեդալ  /2005թ./

ՀՀ վարչապետի հուշամեդալ /2006.2008թթ./

ՀՀ Պաշտպանության Նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալ /2014թ./

ՀԲԸՄ ՀԵԸ ոսկե մեդալ /2013թ./

ՀՀ վարչապետի խրախուսական պարգև /2014թ./

ՀՀ «ԵԿՄ 20-տարի» հոբելյանական մեդալ /2015թ./

ՀՀ ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ  /2015թ./

«Ֆրիտյոֆ Նանսեն», «Խաչատուր Աբովյան», «Միխաիլ Լոմոնոսովի», «Պետրոս Մեծ», «Վալերի Բրյուսով», «Համագործակցության համար», «Աշխատանքի համար», «Դավիթ Անհաղթ», ՀՇԱ-ի «Պատվո մեդալ»  և այլ մեդալներ, հուշամեդալներ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի հոբելյանական մեդալ  /Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող համառուսաստանյան հանձնախումբ, 2015թ./

Հասարակական գործունեություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ /ՀՀ Նախագահի հրամանագրով/ 

Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր 

«Հայ կանանց միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ

Ստեղծել է ՀՀ ԱԺ-ին կից երիտասարդական խորհրդարանը

Ճանաչվել է Տարվա լավագույն կին, Տարվա լավագույն պատգամավոր, Տարվա լավագույն քաղաքական գործիչ, Տարվա լավագույն նախարար

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել