Լևոն Ալթունյանը առողջապահության նոր նախարարն է

Այսօր նախագահի հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Լևոն ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»:

Լևոն Ալթունյանը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 26-ին: 1979-1985 թվականը սովորել է  Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում:

1999 թվականից մինչ օրս եղել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ գործադիր տնօրենը

1995-1999 -Արգո ՍՊԸ, տնօրեն,

1989-1995 Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ, բժիշկ-անեսթեզիոլոգ,

1986-1989 Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց, բժիշկ-անեսթեզիոլոգ:

Աղբյուրը՝ ingoarmenia.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել