Ո՞վ է սպորտի և երիտասարդության հարցերի նոր նախարարը. կենսագրություն

Հրաչյա Ռոստոմյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Նա զբաղեցրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը՝

Կրթություն

1998-2003 թվականներին – սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։
2003-2006 թվականներին – սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

Աշխատանք

1997-1999 թվականներին – «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
2003 վականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
2006–2009 թթ. – Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
2008–2009 թթ. – Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
2010 թվականից – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

Պարգևատրվել է.

  • Երախտագիտության մեդալով
  • ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
  • Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
  • ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
  • Պահեստի լեյտենանտ։
  • ՀՀ սպորտի վարպետ։
  • Միջազգային կարգի մրցավար։

Ամուսնացած է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել