Գևորգ Կոստանյանի գույքը՝ պաշտոնը ստանձնելիս և դադարեցնելիս

Արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրել է  իր գույքի ու եկամտների հայտարարագիրը՝ վերջին պաշտոնը դադարեցնելու պահին: Հիշեցնենք, նա այս պաշտոնում աշխատել է 2013 թվականի հոկտեմբերի 1-ից:

Եվ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել էր.

  • բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • LEXUS GS 300 մարդատար ավտոմեքենա,
  • 80 միլիոն դրամ խնայողություն,
  • 5000 ֆունտ ստթեռլինգ խնայողություն,
  • 91.43 միլիոն դրամի եկամուտ, որից 85.22 միլիոնը ստացվել է գույքերի օտարումից (34.42 միլիոնը, 48 միլիոնը և 2.8 միլիոն), իսկ մյուս մասը՝ աշխատավարձից:

2013 թվականի տարեկան հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Կոստանյանը  պաշտոնի անցնելուց հետո վճառել է 2 բնկարանները և մեկ ավտոտնակը, ձեռք բերել մեկ այլ, ավելի էժան  բնակարան: Նույն տարում նրա կինը՝ Լիլիթ Կոստանյանն է վճառել TOYOTA LAND CRUISER 200 4.0 ամենագնացը, 2014-ի ընթացքում վաճառել է նաև LEXUS GS 300 մեքենան:

2016 թվականի պաշտոնը դադարեցնելու պահին Գևորգ Կոստանյանը հայտարարագրել է,

  • բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 85 միլիոն դրամ խնայողություն,
  • 12.13 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

Իսկ ավելի վաղ գրել էինք, որ մինչ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելը Գևորգ Կոստանյանը բավականին մեծ կարողություն է ունեցել:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ