Պաշտպանության նախարարությունը շուրջ 10.5 միլիոն դրամի երաժշտական գործիքներ է գնել

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Սոնատինա» ընկերության հետ այս տարվա հունիսի 27-ին կնքել է երաժշտական գործիքներ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր:

Գնման փաստաթղթի համաձայն՝ ձեռք է բերվել.

  • 4 հատ գալարափող «F/Bb»՝ 7.400.000 դրամ արժողությամբ – «Hans Hoyer» HH6801-1-0, լարվածքը F/Bb, իրանը դեղին պղինձ,  ծածկույթը թափանցիկ լաք, փողի անցքի շառավիղը 11.89մմ, փողալայնուկի շառավիղը 305մմ, կոնաձև  կափույրներով, մեխանիկան չժանգոտվող մետաղից,  կոմպլեկտում արծաթագույն կամ ոսկեգույն փողածայրոցով,կաղապարով,պղնձյա փողային գործիք:
  • 1 հատ մեծ թմբուկ՝ 450.000 դրամ արժողությամբ – «Premier» 0186EBC 26×10, սպիտակ գույնի, իրանը լորենու փայտից 4 մմ, եզերքը չժանգոտվող մետաղից 5 մմ, ուսից կախվող մետաղական ամրակով, տուփով կամ կաղապարով,հարվածային գործիք:
  • 1 հատ ծնծղա՝ 165.000 դրամ արժողությամբ – «Zildjian» ZIL-ZBT16BP, շառավիղը 16”, հնչողությունը վառ, հնչողության բարձրությունը միջին, մետաղը բրոնզից, պատյանով,  հարվածային գործիք:
  • 100 հատ փոքր թմբուկ՝ ընդհանուր 4.500.000 դրամ արժողությամբ – «Aileen Music» SD400S , չափը` 5.5″ բարձրություն, 14″ տրամագիծ, իրանը և եզերքը չժանգոտվող մետաղից, իրանի մետաղի հաստությունը  1մմ, իրանի գույնը փայլուն մետաղ, վրայի և տակի երեսները պլաստիկից, ներքևի պլաստիկի վրա առկա է  զսպանակային մեխանիզմ, կոմպլեկտում առկա է  գոտի, գոտու լայնությունը  1.5”, գոտին սպիտակ սինթետիկ կտորից է, կոմպլեկտում առկա են զույգ փայտիկներ փայտից, փայտիկների տեսակները կարող են լինել 3S, 2B, 5B, 5A կամ 7A, կոմպլեկտում առկա է լարվածքը կարգավորելու համար բանալի, տուփով կամ կաղապարով, հարվածային գործիք:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 10,417,000 դրամ: Գնումները կատարվել են պետական բյուջեի միջոցներից:

Գնումն իրականացվել է բաց ընթացակարգի միջոցով` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետ: Փաստաղթում նշվում է նաև, որ ֆինանասկան ծախսերը կատարվել են ՀՀ կառավարության 24/12/2015թ № 1555-Ն որոշման համապատասխան:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ