Բարձրաստիճան ոստիկանների ստացած շքեղ նվերները

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների թվում քիչ չեն այն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պաշտոնավարման տարիների ընթացքում բավականին խոշոր նվիրատվություններ են ստացել, որոնց աղբյուրի մասին հանրությունը այդպես էլ չի տեղեկացվել: Բարձրաստիճան ոստիկանները նույնպես բացառություն չունեն:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2011 թվականի տարեկան եկամուտների տողում հայտարարագրել է 4 միլիոն դրամ, որը ստացվել է նվիրատվությունից:   new-picture-111 Նույն թվականին 15 000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել նրա կինը՝ Իրինա Գասպարյանը: Նույն տարվա ընթացքում նա նաև 58 միլիոն դրամ արժողությամբ ժառանգություն է ստացել:new-picture-113

Ոստիկանապետի առաջին տեղակալ  Հունան Պողոսյանի որդին նույնպես 2011 թվականին նվիրատվություն է ստացել 140 միլիոն դրամ և այդ նույն տարվա ընթացքում որևէ եկամուտ չունեցող Հրաչյա Պողոսյանը հողամաս է ձեռքբերել 140 միլիոնդով, ենթադրելի է՝ նվիրատվության ստացած գումարով: Ի դեպ, մինչև 2014 թվականը տղան որևէ եկամուտ չի ունեցել, իսկ 2015-ին եկամուտը կազմել է 437 հազար դրամ՝  ստացված աշխատավարձից:new-picture-114

Ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը 2015 թվականի տարեկան հայտարարագրում եկամուտների տողում նշել է 30.109 միլիոն դրամի ստացված նվիրատվություն (բնամթերքով): Այս նույն տարվա ընթացքում նա նաև ձեռք է բերել նույն արժողությամբ բնակարան՝ բազմաբնակարան շենքում: Այսինքն, ենթադրելի է, որ  փոխոստիկանապետը բնակարանն է նվեր ստացել:new-picture-115

Ոստիկանապետի մյուս տեղակալ՝ Անուբաղ Համբարյանը նույնպես 2015 թվականի ընթացքում նվիրատվություն է ստացել 24,61 միլիոն դրամ, և նույն արժողությամբ էլ բնակարան է ձեռք բերել: Այս դեպքում նույնպես ենթադրելի է, որ բնակարանն է նվեր ստացել:new-picture-116

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նույնպես 2015 թվականին բնամթերքով նվիրատվություն է ստացվել 27,23 միլիոն դրամ, և նույն տարվա ընթացքում էլ ձեռք է բերել բնակարան՝ նույն արժողությամբ: Սակայն այս նույն տարվա ընթացքում էլ նվիրատվություն ստացած բնակարանն օտարել է: Սակայն չկա որևէ նշում, թե ինչ գնով է օտարել կամ ինչ կերպ:new-picture-117

Թե ոստիկանության բարձրաստիճան պաշոտնյաններն ու նրանց բարեկամները ինչ աղբյուրներից են այսպիսի գերթանկարաժեք նվերներ ստացել, փորձեցինք ճշտել հենց ոստիկանությունից: Ի պատասխան մեր հարցմանը, ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը պատասխանել է.

««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանում է ՀՀ կառավարությունը: Հրապարակման ենթակա տվյալների ցանկը չի կարող պարունակել անձը, գույքը նույնականացնող տվյալներ»:

Այնուհետև Հովհաննես Քոչարյանը հղում է անում կառավարության 2011 թվականի ն1835-Ն որոշմանը, որի համաձայն ինչպես բարձրաստիճան անձանց, այնպես էլ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում հրապարակման ենթակա են նրանց՝ հրակային տարվա ընթացքում ստացած եկամուտների տեսակը, արժույթը, եկամտի չափը (գումարը)՝ արտարժույթով, եկամտի չափը, ընդամենը գումարը՝ դրամով և բնամթերքով:

«Այսպիսով կատարված նվիրատվության աղբյուրի (նվիրատվություն կատարած անձի) և նվիրատվության նպատակի (առիթի) վերաբերյալ տվյալները պարունակում են անձը և գույքը նույնականացնող տվյալներ, ուստի, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ դրանց տրամադրումը մերժվում է»,- պատասխանել է Հ. Քոչարյանը:

Փաստորեն, բարձրաստիճան պաշտոնյանները թանկարժեք նվերներ են ստանում, իսկ օրենսդրությունը պաշտպանում է թաքցնել, թե ինչ աղբյուրներից են դրանք ստացվել:

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ