Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարում են հետևյալ դրույքաչափերով

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով.

1) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով.

2)  Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ այն քաղաքացին`

2.1) ով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.

2.2) ում հայրը կամ հարազատ եղբայրը մահացել (զոհվել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է ազատված է վճարից․

2.3) ով ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում էմասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով.

3) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով. 

4) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով.

5) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում ընտանեկան դրության բերմամբ տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած այն քաղաքացիները, ովքեր ունեն նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.

6) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում 3 ու ավելի երեխա կամ առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողները` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից  ազատված է վճարից․

7) Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով. 

Օրենքով նախատեսված դեպքերում վճար մուծած քաղաքացիներին տարկետում տրվում է մինչև նրանց 27 տարեկան դառնալը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաները յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց կարող են մուծել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով վճար, իսկ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և մինչև 35 տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած պահեստազորի սպաները՝ մինչև ազատման կամ տարկետման իրավունք ձեռք բերելը յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով վճար։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել