Հանրությունը չի տեղեկացվել Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատման մասին

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում Վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշեց ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Սեպտեմբերի 13-ին Նախագահը իր հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակեց Կարեն Կարապետյանին:

Կառավարության կայքի Վարչապետի որոշումներ բաժնում տեղակայված են Վարչապետիgov-1 որոշումները, որոնց միջոցով է նաև ապահովվում Վարչապետի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և հաշվետվողականությունը: Կայքում ըստ հերթականությամբ վերջին տեղադրված որոշումը` Հովիկ Աբրահամյանի կողմից  2016թ.-ի սեպտեմբեր 8-ին ստորագրված 827 – Ա որոշումն է. Լուսինե Դավթյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման մասին ծախսերի մասին, իսկ թվագրմամբ վերջին որոշումն է. Հովիկ Աբրահամյանի կողմից  2016թ.-ի սեպտեմբեր 8-ին ստորագրված 843 – Ա որոշումը Արման Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:

Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը իր առաջին որոշումները ընդունել է  2016թ.-ի սեպտեմբեր 14-ին, երբ  իր կողմից ստgov-2որագրված 844 – Ա, 845 – Ա, 846 – Ա, 847 – Ա որոշումներով իրենց պաշտոններից ազատել է Վարչապետի խորհրդականներ Արամ Անանյանին և Գագիկ Խաչատրյանին, Վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանին և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղեկալ Գուրգեն Դումանյանին:

Նոր վարչապետը իր հաջորդ որոշումները ընդունել է սեպտեմբերի 16-ին, երբ  իր կողմից ստորագրված 848 – Ա և 849 – Ա որոշումներով նշանակել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ, իսկ  850  – Ա որոշմամբ Վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Գագիկ Մարտիրոսյանը:

Նույն օրը կառավարության կայքի աշխատակազմի կառուցված բաժնում կատարվել է համապատասխան փոփոխություն և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ ենթաբաժնում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանի անվան փոխարեն զետեղվել է Գագիկ Մարտիրոսյանի անունը:mg_6976

Տեղեկացնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուներ երկու գլխավոր խորհրդականներ` Հայկ Դավթյանը և Գագիկ Արզումանյանը: Վերջինս Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2016թ.-ի հունիսի 7-ին: Իրավաբան.netի տեղեկություներով ՀՀ նոր Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատել է Գագիկ Արզումանյանին և նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակել է Գագիկ Մարտիրոսյանին:

Սակայն, ՀՀ կառավարության կայքում հրապարակված Վարչապետի որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև  Գագիկ Մարտիրոսյանի նշանակումը Գագիկ Արզումանյանը չի ազատվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, քանի որ բացակայում է ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը:

Ավելին, նշենք, որ Գագիկ Մարտիրոսյանի նշանակումից հետո նույնպես, Գագիկ Արզումանյանի ազատվելու մասին ՀՀ վարչապետի որոշումը մինչ այս պահը բացակայում է ՀՀ կառավարության կայքի Վարչապետի որոշումներ բաժնից և անհասկանալի է, թե երբ է ընդունվել այդ որոշումը և ինչու հանրությանը չի տեղեկացվել այդ մասին, այն դեպքում, երբ Վարչապետի խորհրդականներ Արամ Անանյանի, Գագիկ Խաչատրյանի խորհրդականի և օգնականներ Տիգրան Կարապետյանի, Աննա Գևորգյանի օգնականի պաշտոններից ազատումների մասին հանրությունը պատշաճ տեղեկացվել է ու այդ բոլոր որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության կայքի Վարչապետի որոշումներ բաժնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել