Կառավարությունը արտոնություններ տվեց պատգամավորին պատկանող ընկերությանը

Դիլիջանում գարեջրի արտադրություն հիմնելու համար «Հ և Տ Հակոբյաններ» ընկերու­թյանը կառավարությունը մաքսային արտոնություններ տալու որոշում էր ընդունել դեռևս նախորդ տարի, իսկ սեպտեմբերի 22-ին կառավարությունը հավանություն տվեց այդ արտոնությունների ժամկետը երկարաձգելու նախագծին:

Այսպես, դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին կառավարությունը որոշել էր շուրջ 632.4 միլիոն դրամի սարքավորումների ներմուծաման համար այս ընկերության՝ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարելու պարտավորության ժամկետը երեք տարով հետաձգել:

hakob_hakobyanՍակայն պարզվում է, որ ներկայումս ընկերությունը կատարել է նախատեսված ներդրումների շուրջ 80 տոկոսը՝ 560 միլիոն դրամի չափով։ Կատարված աշխատանքների շնորհիվ՝ եփման արտադրամասը փորձարկելու համար արտադրվել է գարեջրի փորձնական քանակ։ Սակայն գարեջուրը արտադրելու և գործարանը լիարժեք շահագործելու համար անհրաժեշտ որոշ սարքավորումներ դեռ չեն ներկրվել՝ մատակարարների հետ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Այժմ վերոնշյալ խնդիրները լուծվել են և որոշ սարքավորումներ գտնվում են ճանապարհին։ Այս իսկ պատճառով էլ կառավարությունը ընկերությանը տրված արտոնությունների ժամկետը երկարացրեց մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:

Ներդրումային ծրագրի իրականացման դեպքում ընկերությունը  ստեղծելու է 60 աշխատատեղ. նախատեսվում է, որ 2016 թվականին աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 90 հազար դրամ, 2017  և 2018 թվականներին՝ 100 հազար դրամ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ  «Հ և Տ Հակոբյաններ» ընկերության հիմնադիրները Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու նրա որդին՝ Տիգրան Հակոբյանն են: new-picture

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ