Փոփոխություններ՝ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքում

Այսօրվա  կառավարության նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գործադիրի անդամներին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ և առաջարկեց այն հաստատել և սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

Ներկայացված հարցը հաստատվեց:

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքում զորամասերում և մշտական տեղակայման վայրից դուրս պահակախմբերի և պարեկների կողմից պատշաճ ծառայության իրականացման, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության, մարտական դրոշի պահպանման հետ կապված հարաբերությունների հստակեցման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել սահմանել այնպիսի գործառույթների համալիր, որը հնարավորություն կտա կրճատել պահակախմբերի մեջ ներգրավված անձնակազմի քանակը, որոշակի դեպքերում պահակային ծառայությունը փոխարինել պարեկային ծառայությամբ, հստակեցված չեն պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ պատասխանատու անձանց կազմը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ապահովել զորամասերում և մշտական տեղակայման վայրից դուրս պահակախմբերի և պարեկների կողմից պատշաճ ծառայության իրականացումը, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողությունը, այդ ուղղությամբ պատասխանատու անձնակազմի պարտականությունները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի և պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Ապահովել զինված ուժերում կայազորային և պահակային ծառայությունների պատշաճ կազմակերպման ու իրականացման գործընթացը, այդ ուղղությամբ պաշտոնատար անձանց և  զինծառայողների պարտականությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել