Կառավարությունը կքննարկի ավիատոմսերի գնման նոր կարգը

Սեպտեմբերի 22-ին նախատեսված կառավարության նիստի օրակարագային հարցերից մեկը վերաբերում է ավիատոմսերի գնման նոր կարգի ընդունմանը: Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 2-ի նիստին ընդունվել էր նոր որոշում՝ ավիատոմսերի գնման միասնական համակարգի փորձնական ներդրման վերաբերյալ: Այդ համակարգը կիրառելի էր միայն մի քանի պետական կառույցի կողմից:

Նշենք, որ Իրավաբան.net-ը հետևողականորեն ներկայացնում է պետական կառույցների կողմից ավիատոմսերի գնման ընթացակարգի վերաբերյալ խնդիրները:

Այս նոր որոշման նախագծում նշվում է «Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը`

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) պատվիրատուներն իրենց կարիքների համար կանոնավոր չվերթներով ավիափոխադրման ծառայությունների գնումներ կատարելու նպատակով ավիափոխադրումների գնային առաջարկների համեմատություն կատարում են www.govtravel.am միասնական կայքում իրենց համար հատկացված անհատական վավերապայմաններով հասանելի ավիատոմսերի վաճառքի միջազգային էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա և անմիջապես ավիաընկերությունների կողմից զետեղված գնառաջարկների միջև ( բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրը էլեկտրոնային հարթակը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավելի ժամանակահատվածի ընթացքում), պահպանելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները և ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգի պահանջները:

  • որոշման N 1 հավելվածի 25-րդ կետի 5-րդ ենթակետի 31-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «31. www.govtravel.am միասնական ինտերնետային կայքի օպերատորի հետ կնքված պայմանագրի համաձայն ավիատոմսերի գնումը կամ բացառապես բանկային քարտերի կիրառմամբ ցանկացած ինտերնետային կայքից հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի՝ էլեկտրոնային եղանակով ձեռքբերումը, եթե տվյալ ավիափոխադրումը համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման եվ ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգի պահանջներին և դրա արժեքը ավելի ցացր է օպերատորի կողմից նույն երթուղով գնանշված ավիափոխադրման արժեքից»:

2. Հաստատել ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները և ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգը համաձայն N 1 հավելվածի:

3. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչել որպես govtravel.am ինտերնետային հասցեով զետեղված ավիափոխադրումների ծառայությունների գնման համար որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել