Չարլի Չապլինն այդպես էլ չստացավ քաղաքացիություն

Չարլի Չապլինը, ապրելով ԱՄՆ-ում ավելի քան քառասուն տարի, այդպես էլ չստացավ քաղաքացիություն: Ավելին, 1952թ.-ին նրան նույնիսկ չէին տալիս ելքի թույլտվություն:

Քաղաքացիություն ձեռք են բերում հողի և արյան սկզբունքով: Այն սահմանվել է դեռևս հին հռոմեական իրավաբանների կողմից՝ հողի իրավունք՝ jus soli և արյան իրավունք՝ jus sanguinis:

«Հողի իրավունքի» սկզբունքի համաձայն՝ քաղաքացիություն շնորհվում է այն անձանց, ովքեր ծնվել են տվյալ պետության տարածքում, անկախ անձի նախահայրերի ծագումից:.

«Արյան իրավունքի» սկզբունքը նշանակում է, որ տվյալ պետության քաղաքացիներից ծնված երեխան, անկախ այն հանգամանքից որտեղ է ծնվել, համարվում է այդ պետության քաղաքացին: Օրինակ՝ Գերմանիա, Շվեյցարիան:

Կան երկրներ, որոնք զուգորդում են այդ սկզբունքները, օրինակ ՝ Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և այլն:

Գոյություն ունի նաև քաղաքացիության ձեռքբերման այլ եղանակ՝ նատուրալիզացիայի՝ արմատավորման միջոցով:

Միայն Վատիկանում է, որ նշվածներից ոչ մի սկզբունք չի գործում: Այնտեղ քաղաքացիություն ստանում են միայն Սուրբ Աթոռի ծառայողները և Հռոմի Պապի շվեյցարացիներից կազմված անձնական գվարդիայի անդամները:

Ընդ որում քաղաքացիները գրեթե չեն ապրում Վատիկանում, այլ իրականացնում են դիվանագիտական առաքելություն այլ երկրներում:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել