Կուրսանտի սպանության գործով տուժողները դատարան չէին ներկայացել

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  դատական նիստը հետաձգվեց. դատարան չէին ներկայացել տուժողները:

Դատական նիստին չէին ներկայացել նաև մեղադրող դատախազները, ինչպես նաև՝ ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Նրանք դատարանին տեղեկացրել էին, որ ուշացումով կներկայանան:

Դատարանը, դատավոր  Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հայտնեց, որ դատարանի գրասենյակ ռազմական ինստիտուտի պետի անունից գրություն է ստացվել, համաձայն որի՝ տուժողները, ովքեր ինստիտուտի կուրսանտներ են,  օգոստոսի 1-ից մինչև 30 գտնվում են ուսումնական արձակուրդում և խնդրել է հարգելի համարել նրանց բացակայությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել