Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով Երևանի շենքերից մեկում

Օգոստոսի 28-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 19 շենքի շքամուտքում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի շքամուտքում 3 կգ-նոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել՝ 21.40-ին։

Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել