Անձնագրերի և վիզաների վարչության պետի հայտարարությունը՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական ուսումնական հաստատություններից պահանջում են առաջին դասարան հաճախող երեխայի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ տեղեկանք: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նման տեղեկանքներ պահանջվում են նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններ (մանկապարտեզ) առաջին անգամ հաճախող երեխաներից:

Վերջինս նաև հայտնել է, որ նշված տեղեկանքը ստանալու համար երեխայի ծնողներից մեկը կամ նրա կողմից լիազորված անձը կարող է դիմել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ:

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ մաղթում եմ գիտելիքներով լի տարի, անհոգ մանկություն և բոլորիս այն առողջ գիտակցումը, որ երեխաները և երիտասարդ սերունդը մեր երկրի ապագան են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել