Երևանում Ռուսաստանի քաղաքացու ձերբակալությունը խախտումներո՞վ է կատարվել

ԱՄՆ-ի պահանջով Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը միջազգային նորմերի խախտում է. այս մասին հայտարարել է ՌԴ հասարակական պալատի անդամ, հասարակական դիվանագիտության զարգացման և արտերկրում համերկրացիների աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Սուտորմինան․ այս մասին գրում է  РИА Новости-ն:

«Ամեն տեսակի միջազգային նորմերի խախտում է Հայաստանում Ռուսաստանի ձերբակալությունը։ Եթե կան պահանջներ նրա հանդեպ, դրանք պետք է հաղորդվեն Ռուսաստանին և հետո ՌԴ համապատասխան կառույցներին և օրգաններին»,- ասել է Ելենա Սուտորմինան:

Նշենք, որ Երևանի օդանավակայանում 30-ամյա ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է փողերի լվացման և տեխնոլոգիաներ փոխանցելու համար։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել