Սևանի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Օգոստոսի 26-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հավարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Montero» մակնիշի 82 PQ 002 պ/հ (վարորդ Տ. Գ., ծնված 1976 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 2 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Տ.Գ.-ը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել