Ոստիկանությունը հայտնաբերվել է 8 հետախուզվողի

Օգոստոսի 25-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5357 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:

Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 12 կգ կշռով կանեփի 470 բույս:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 305,5 գրամ «մարիխուանա» և 1,1 մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 նռնակ, «տրատիլովայա շաշկա 400գ» գրառմամբ պայթուցիկ և 160 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք /գույքի դիտավորությամբ ոչնչացում/, հայտնաբերվել է 8 հետախուզվող:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել