Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, կա զոհ

Օգոստոսի 26-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել