ՊՆ-ը կես միլիոն դոլար է նախատեսել՝ արարողակարգային ծառայությունների համար

Պաշտպանության նախարարությունը այս տարվա փետրվարի 10-ին պայմանագիր է կնքել «Էյ Ընդ ՎԻ Տուրս» ընկերության հետ՝ ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների ստացման համար: Պայմանագրի արժեքը կազմել է 236 միլիոն 792 հազար դրամ (ավելի քան կես միլիոն դոլար):

Այս ընկերության հետ պաշտպանության նախարարությունը նման ծառայությունների պայմանագիր է կնքել նաև 2014 թվականի փետրվարի 7-ին: Պայմանագրի գինը կազմել է 199 միլիոն 424.5 հազար դրամ:New Picture (2)

Գնման փաստաթղթերից տեղեկանում ենք, որ գումարը վճարվել է պետական բյուջեից և ծառայությունների կատարման վերջնաժամկետը մինչև տարեվերջ է: Ծառայությունների մեջ մտնում են հյուրանոցային ծառայությունների ամրագրում և տրամադրում, սնունդ, տրանսպորտային միջոցաների ապահովում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, Հայաստան ժամանող հյուրերի համար ներկայացուցչական նպատակներով ծառայությունների ապահովում (համաժողովների կազմակերպում, դահլիճի ապահովում, սուրճի ընդմիջումներ, թարգմանություններ, մշակութային միջոցառումներ, տեղեկատվական փաթեթ և արարողակարգային բնույթի այլ ծառայություններ) անհրաժեշտության դեպքում նմանատիպ ծառայությունների տրամադրում Հայաստանից դուրս:

Այս գնման վերաբերյալ, ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման, պաշտպանության նախարարությունից պատասխանել են. «Վերոնշյալ ծառայությունների համար ելակետային հիմք է հանդիսանում գործընկեր երկրների պաշտպանական գերատեսչությունների և կազմակերպությունների հետ պլանավորված միջոցառումների/գործողությունների  (վերջիններս հանդիսանում են ծառայողական օգտագործման կամ գաղտնի տեղեկատվություն և հրապարակման ենթակա չեն) և ՀՀ կառավարության 2009 թ. սեպտեմբերի 10-ի 1036-Ն որոշումով հաստատված նորմատիվային ցուցանիշների համադրությունը»:

Նախարարությունն իր պատասխանում անմիջապես նշում է՝ թույլ տվեք չբացահայտել, թե ինչպե՞ս և ու՞մ վրա ենք ծախսում շուրջ կես միլիոն դոլարը, մինչդեռ գնման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակային է: Միևնույն ժամանակ չենք բացառում, որ ծախսերի որոշ տողեր կարող են իսկապես գաղտնի պահվել:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ