Այսօր կլինեն գազի անջատումներ Երևանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, վերանորոգման, ձմռան նախապատրաստական   աշխատանքներ կատարելու նպատակով  օգոստոսի 26-ին  ժամը 09:00-ից  մինչեւ ժամը 21:00-ն դադարեցվելու  է  Արաբկիր  վարչական շրջանի Արաբկիրի  43,  Զարյան, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Կոմիտասի անցուղի փողոցներով պարփակված թաղամասերի թվով 891  բնակիչ-բաժանորդների եւ  տարբեր նշանակության 10 հանրային օբյեկտների, իսկ    ժամը 10:00-ից  մինչեւ ժամը   19:00-ն Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց, Սեւանի, Գարեգին Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի թվով 716 բնակիչ բաժանորդների  եւ տարբեր նշանակության 25  հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում են գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   են պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել