Նոր նշանակում՝ կառավարության որոշմամբ

Այսօր կառավարության նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվեց։

Ա․ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծումը հատկապես կարևորվում է սահմանադրական բարեփոխումների լույսի ներքոև և դրա ստեղծման վերաբերյալ քննարկումներ են եղել դեռևս 2013 թվականին։ Հիմնադրամը ստեղծվում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման հիմնադրամի աջակցությամբ, որը նորաստեղծ հիմնադրամը ֆինանսավորելու է երկու տարի, իսկ հետագայում ևս ֆինանսավորողներ կլինեն:

Նախագծի համաձայն՝ հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինն է արդարադատության նախարարությունը, իսկ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Մարկոսյանը:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ պետական հիմնադրամը կգրանցվի ԱՆ-ի կողմից, իսկ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը:

Հիմնադրամի նպատակն է ՀՀ կարգավորիչ քաղաքականության մշակմանը, կարգավորիչ կառավարման ներդրմանը և զարգացմանը աջակցելը, ծավալուն հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ նախատեսող կամ առավել կարևորություն ունեցող օրենսդրության զարգացման հայեցակարգերի մշակման աշխատանքների իրականացումը,իրավական ակտերի մշակման տարեկան ծրագրերի կազմումը, գործող օրենսդրության վերլուծությունը և այլն:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել