Մահացել է հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Այսօր հանկարծամահ է եղել «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ,  իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: 

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան, իր տանը հանկարծամահ է եղել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Միքայել Դանիելյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 17-ին, Բաթումիում (Վրաստան)

1966 թ. ընտանիքի հետ տեղափոխվել  է Երևան)

1975 թ. ավարտել է Երևանի թիվ 62 դպրոցը

1975 – 1978 թթ. աշխատել է «Սիրիուս» գործարանում

1978 – 1983 թթ. Սովորել է Երևանի Պետական Պոլիտեխնիկական Համալսարանի Ճարտարապետության եւ Շինարարության բաժնում

1983 – 1990 – Աշխատել է Նախագծային Ինստիտուտում «Երեւան նախագիծ»

1991 թվականից  մինչօրս համագործակցում է  «Prima» տեղեկատվական գործակալության հետ (որըմինչեւ 2000 թ. կոչվել է «Express-Chronica»  Մարդու իրավունքներշաբաթաթերթ)

1995 – 1997 թթ. Եղել է Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի հիմնադիր և նախագահ

1997 թվակլանից Հելսինկյան Ասոցիացիայի հիմնադիր  նախագահն է

1998 թվականին Հելսինկյան Ասոցիացիան ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմիցս տացել է «Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության» պատվոգիր

2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմիցՄիքայել Դանիելյանը ստացել է «Ազատության Պաշտպանի Մրցանակ»»:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ից:

Իրավաբան.net-ը և Իրավաբանների հայկական ասոցիացիան խորապես ցավակցում են Միքայելը Դանիելյանի հարազատներին, ընկերներին և գործընկերներին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել