Երկարաժամկետ ջրանջատումներ՝ Երևանում և Արմավիրի մարզում

 «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի`  Արշակունյաց պող. 127, 127/13, 127/28, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների  ջրամատակարարումը.
 1. Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի և Սպանդարյան կայարանի,
2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-ից-23 փողոցների և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
 3. Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել