Ավտովթար Ալավերդիում. կա մեկ զոհ, երկու վիրավոր

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցում կորցրել է կառավարումը և Ջրավազան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել գովազդային վահանակին, հետո՝ մոտակա դեղատան պատին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1961 թ. ծնված Սեյրան Պեպանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուսը ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել