Րոպեներ առաջ հրապարակվեց Պերմյակովի դատավճիռը

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակրց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության գործով դատավճիռը։

Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը:

Դատավոր Հարություն Մովսիսյանը հրապարակեց, որ դատարանը ձեռք բերված ապացույցների համադրելով միմյանց հետ, դրանց համակցությամբ հաստատված է համարում էր, որ Վալերի Պերմյակովը կատարել է իրեն առաջադրված մեղադրանքներով նախատեսված արարքները:

Դատարանը նրան դատապարտեց ցմաh ազատազրկման` համակցելով նաև 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափերը` համապատասխանաբար 10 և 2 տարի ազատազրկում:

Նշենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել