11-ամյա աղջիկը մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 3-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 148 հասցեի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ուղևոր, 2005 թ. ծնված Աննա Չոբանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Օգոստոսի 22-ին, ժամը 11.10-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Աննա Չոբանյանը օգոստոսի 22-ին, ժամը 6-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել