Նորություններ

ՀՀ տարածքում գործող ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

Երևան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.

1) Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.

2) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 13 դատավորի կազմով.

3) Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.

4) Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.

5) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 11 դատավորի կազմով.

6) Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.

7) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով:

Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.

1) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.

2) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 10 դատավորի կազմով.

3) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.

4) Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.

5) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.

6) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.

7) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.

8) Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով.

9) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով:

Վարչական շրջանի (վարչական շրջանների) ընդհանուր իրավասության դատարանի նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանի (վարչական շրջաններից մեկի) տարածքում:

Նշենք, որ մարզի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է մարզկենտրոնի վարչական տարածքում: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է այդ մարզերից որևէ մեկի մարզկենտրոնի վարչական տարածքում: Ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել