Կառավարությունը նոր որոշում է կայացրել

Կառավարությունը այսօրվա նիստում որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի n 1555-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և պատվիրատուի լիազորություններ սահմանելու մասին: Ըստ որոշման՝

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 77-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սահմանել, որ՝
1) Երևանի N 191 դպրոցի վերակառուցման աշխատանքների և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մշակույթի տան ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը.
2) Երևանի N 191 դպրոցի վերակառուցման աշխատանքների և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մշակույթի տան ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման գնման գործընթացներն իրականացվում են գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով՝ բանակցային ընթացակարգի կիրառմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել